Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Սերգեյ Սմբատյանը հեռավար դաս կանցկացնի «ԴասԱ»-ի մասնակիցների համար

Սերգեյ Սմբատյանը հեռավար դաս կանցկացնի «ԴասԱ»-ի մասնակիցների համար
14.04.2020 | 21:21

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA-ի շրջանակներում հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ։ Սերգեյ Սմբատյանն աշակերտներին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունը‚ նրա ստեղծագործական ուղին‚ կանդրադառնա Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտին‚ կզրուցի դասական երաժշտությանն առնչվող այլ թեմաների մասին։


Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի կատարման տեսագրությունը‚ ի դեպ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի և դաշնակահարուհի Գլորիա Քամփաների կատարմամբ կներկայացվի ապրիլի 16-ին՝ ժամը 19.00‚ նվագախմբի ֆեյսբուքյան էջով։
Սերգեյ Սմբատյանը հեռավար դասի ընթացքում կպատասխանի նաև աշակերտների հարցերին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ